Պապուա նոր Գվինեայում 54 մարդակերի են ձերբակալել
Պապուա Նոր Գվինեայի ուժայինները 54 մարդու են ձերբակալել` մարդակերության և գաղտնի կրոնական պաշտամունքներին մասնակցելու մեղադրանքով:
ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ գործողությունն իրականացվել է երկրի արևմուտքի Ֆլայ գետի հովտում` 2 գյուղերում, որոնք կտրված են արտաքին աշխարհից: Գործողությունը մեկնարկել է օգոստոսի 14-ին, դրան մասնակցում է բանակի և ոստիկանության 35 ներկայացուցիչ:
Վերջին 6 տարիներին` 2009-ից սկսած, մշտապես տեղեկություններ են ստացվել, որ այդ շրջանում անօրինություն է տիրում: Դրա շարքում առաջինը նշվում է կենցաղային մարդակերությունը և գաղտնի կրոնական աղանդների ազդեցության աճը: Վերջիններիս շրջանակներում ծիսական գլխատումներ ու խրճիթների հրկիզումներ են իրականացվում:










