Կարմրահերներն ամբողջ աշխարհից հավաքվել են Իռլանդիայում (լուսանկարներ)

15:02 • 24.08.15

Ամբողջ աշխարհից կարմրահեր մարդիկ հավաքվել են Իռլանդիայի Քրոսհեյվեն քաղաքում՝ ամենամյա փառատոնին մասնակցելու։ Irish Redhead Convention միջոցառումը հավաքել է առնվազն 2000 մարդ, գրում է Газета-ն:

 

Նշվում է, որ աշխարհում ամբողջ բնակչության միայն 1-2%-ն է կարմրահեր: Բրիտանական կղզիները կարող են հավակնել ամենաշատ կարմրահեր բնակիչներ ունեցող տարածքների կոչմանը, քանի որ շոտլանդացիների 13% և իռլանդացիների 10%-ը մազերի հենց այդ գույնն ունեն:

 

Փառատոնն անցկացվում է 6-րդ անգամ: Կարմրահեր հյուրերին տարբեր թեմատիկ միջոցառումներ են առաջարկվել, այդ թվում՝ արվեստում կարմրահերների պատմության ուսումնասիրությունը։

 

Փառատոնի հիմնադիրներն են քույր և եղբայր Դենիս և Ջոլին Քրոնինները: Ստացված միջոցները կփոխանցվեն քաղցկեղի դեմ պայքարի իռլանդական միությանը։

Children participate in the carrot throwing competition (Getty)

The Wellband family (Getty)

Former Redhead King and Queen, Alan Hayes and Laura May Keohane award the winner of the longest red hair, Nicole Sheehan (Getty)

Redheads queue to enter competitions at the Irish Redhead Convention (Getty)

Newly crowned Redhead King and Queen, Alan Reidy and Grainne Keena take a celebratory drive (Getty)