Բրազիլացի սեքսուալ սուպերմոդելը ցուցադրել է թուրք ազգայնականների նշանը և ոռնացել գայլի պես (լուսանկարներ, տեսանյութ)
Բրազիլացի սուպերմոդել, Victoria's Secret ներքնազգեստների բրենդի աստղ Ադրիանա Լիման թեժ սկանդալի կիզակետում է հայտնվել:
Համացանցում տարածվել է տեսանյութ, որում սեքս-խորհրդանիշը ձեռքով անում է այսպես կոչված «գորշ գայլերի»` թուրք ազգայնականների նշանը ու նաև գայլի պես ոռնում:
Hurriyet Daily News-ը հայտնել է, որ մոդելի ներկայացուցիչը այժմ հավաստիացնում է, թե Ադրիանան «թուրքական որևէ կուսակցության չի հարում»: Իսկ սկանդալային ժեստն արել է` դառնալով խաբեության զոհ. մոդելին այդ քայլին է մղել թուրք բռնցքամարտիկը, երբ նրան հանդիպել է մարզասրահում:
Daily Mail-ը նույն միջադեպի առիթով հիշեցրել է, որ նույն ժեստն արել է նաև թուրք ազգայնական Ալի Աղջան, երբ տարիներ առաջ հարձակվել է Հռոմի պապի վրա ու մահափորձ իրականացրել:


















