Բրազիլիայում 10 նախարարություն կփակեն

09:42 • 25.08.15

Բրազիլիայի իշխանությունները մտադիր են կրճատել նախարարությունների թիվը 39-ից մինչև 29-ի՝  աշխատանքի արդյունավետության ցուցանիշը բարձրացնելու նպատակով, հայտնել է պլանավորման նախարար Նելսոն Բարբոսան։

 

Ինչպես փոխանցում է Газета-ն՝ ներկայում նախարարությունը զբաղված է փակման ենթակա նախարարությունների ցուցակը կազմելով։ Հաղորդվում է, որ հստակ ցուցակը հաստատման կներկայացվի սեպտեմբերին։

 

Երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆը հայտնել է, որ 22.500 պետական պաշտոններից 1.000-ը կկրճատվի։ Կրճատման մասին ստույգ տվյալները կհրապարակվեն աշնան սկզբին։