Պետք է պատրաստ լինենք նոր ահաբեկչությունների. Օլանդ
Ամստերդամից Փարիզ մեկնող Thalys գնացքում տեղի ունեցած հրաձգությունը ցույց է տալիս, որ պետք է պատրաստ լինել նոր հարձակումների. ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։
Հանցագործը ուրբաթ կրակ էր բացել արագընթաց գնացքում, որն Ամստերդամից Բրյուսելով ուղևորվում էր Փարիզ։ Տուժել էր 3 մարդ։ Հարձակվողին վնասազերծել էին ուղևորները, որոնց թվում՝ դասախոս Մարկ Մուղալյանը։
Հաղորդվում է, որ տղամարդը գնացք է նստել Բրյուսելում, իսկ կրակ է բացել Փարիզի սահմանը հատելուց անմիջապես հետո։
«Մենք պետք է պատրաստ լինենք նոր հարձակումների, և այդ պատճառով էլ մենք պետք է պաշտպանենք մեզ»,- ասել է Օլանդը՝ Փարիզում դեսպանների հետ հանդիպման ընթացքում։
Նա հավելել է, որ ագրեսիան, որը տեղի էր ունեցել ուրբաթ օրը, կարող էր արյունալի սպանդի վերածվել։










