Թուրքիայում հեղեղումների ու փլուզման հետևանքով 8 մարդ է մահացել

13:36 • 25.08.15

Թուրքիայի Արդվին նահանգի Հոպա շրջանում վերջին տարիների ամենամեծ աղետն է տեղի ունեցել։ Ջրհեղեղի ու փլուզման հետևանքով այստեղ 8 մարդ է մահացել։

 

Ինչպես տեղեկացնում է Haberturk-ը, աղետից հետո դեպքի վայր է մեկնել Անտառների և ջրային հարցերի նախարար Վեյսել Էրօղլուն։

 

Նա հայտնել է, որ տեղումները չափազանց շատ են եղել, ինչի հետևանքով էլ փլուզումներ են տեղի ունեցել։

 

«Ցավոք, 6 քաղաքացի կորցրինք փլուզումների, 2 քաղաքացի՝ հեղեղման հետևանքով։ Մի աղջիկ անհետ կորած է համարվում»,-ասել է նախարարը։

 

Նա նշել է, որ իրենք աղետի հետևանքները վերացնելու աշխատանքներ են իրականացնելու, վերականգնվելու են վնասված ճանապարհներն ու կամուրջները։