Իսպանիայում «Իսլամական պետություն» խմբավորման համար զինյալներ հավաքագրողներ են ձերբակալվել

13:03 • 25.08.15

Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը հաղորդել է «Իսլամական պետություն» խմբավորման 14 ներկայացուցչի ձերբակալության մասին։

 

Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, հաղորդվում է, որ նրանք ԻՊ-ի համար մարդիկ են հավաքագրել և ձերբակալվել են Իսպանիայում և Մարոկկոյում անցկացված հատուկ գործողության արդյունքում։

 

Նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ձերբակալությունները տեղի են ունեցել Մադրիդի արվարձաններում, ինչպես նաև Մարոկկոյի մի շարք քաղաքներում։

 

Գործողությունը տևել է մի քանի օր այն բանից հետո, երբ Մարոկկոյից 26-ամյա ներգաղթյալն Ամստերդամ-Փարիզ գնացքում հրաձգություն էր իրականացրել։