«Իսլամական պետության» գրոհայինները 30 նույնասեռականի են սպանել

10:03 • 25.08.15

Լուսանկարը՝ timesofisrael.com-ի


«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է 30 նույնասեռականի սպանության պատասխանատվությունը, գրում է Газета-ն։

 

Այդ մասին Նույնասեռականների իրավունքների հարցերով զբաղվող միջազգային հանձնաժողովի ղեկավարը հայտնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։

 

Միասեռականների կազմակերպության ղեկավարը պատմել է, որ իսլամիստների դատավճռով միասեռականները սպանվել են քարերով, ենթարկվել են գնդակահարության, գլխատվել են կամ նետվել բարձրահարկ շենքերի տանիքներից։