Ավստրալացին նկարահանել է իր հանդիպումն անշարժ կենգուրուների հետ, որը սարսափ ֆիլմի տեսարան է հիշեցրել (տեսանյութ, նկարներ)

11:07 • 25.08.15

Ավստրալիայում հեծանվորդը նկարահանել է այն պահը, երբ նա քշում է իր հեծանիվն անշարժ կենգուրուներով լի դաշտի միջով՝ մինչ կենդանիներն անշարժ հետևում են անցանկալի հյուրին։ Տեսարանն ասես սարսափ ֆիլմ լինի, գրում է The Daily Mail-ը:

 

Բեն Վեզինան հեծանիվ է քշել Մելբուռնից 23 կիլոմետր հյուսիս-արևելք ընկած վայրում, երբ հանկարծ նկատել է, որ շրջապատված է կենգուրուներով:

 

Նա խոստովանել է, որ փոքր-ինչ վախեցել է կենգուրուների այդ բազմությունը տեսնելով և փորձել զգուշությամբ անցնել նրանց տարածքով:

 

Ավստրալիայի Վիկտորիա նահանգում հաճախ կարելի է հանդիպել տեսանյութում երևացող արևելյան մոխրագույն կենգուրուների, որոնք գրեթե միշտ շրջում են մեծ խմբերով:

 

A Victorian cyclist suddenly found himself in kangaroo territory, stared down by a mob of staunch 'roos

'Instead of a zombie apocalypse, its a f***ing kangaroo ... I'm going to be honest, I'm a little bit terrified,' he said

The eastern grey kangaroo is incredibly social, and accordingly is almost always found in a large mob