Կիևում երեխան խաղահրապարակում խաղալիս նռնակ է գտել
Կիևում երեխան խաղահրապարակի տարածքում խոտերի մեջ նռնակ է գտել։ Տղայի մայրիկն անմիջապես տեղեկացրել է իրավապահ մարմիններին, գրում է Лента-ն։
«Կինը պատմել է, որ իրենք որդու հետ դուրս են եկել երեկոյան զբոսանքի։ Սկզբում տղան խաղացել է բակում, իսկ հետո հայտնել է, որ խոտերի մեջ նռնակ է տեսել։ Վտանգավոր գտածոյի վայրը նա անմիջապես ցույց է տվել մայրիկին»,- նշել են ոստիկանությունում։
Մասնագետները վնասազերծել են նռնակը և ուսումնասիրության ուղարկել Ուկրաինայի ՆԳՆ Կիևի գլխավոր վարչությանը կից գիտահետազոտական փորձաքրեագիտական կենտրոն։










