Միլանում բախումներ են տեղի ունեցել ներգաղթյալների և ոստիկանների միջև (տեսանյութ)

14:10 • 25.08.15

Միլանում հարյուրավոր ներգաղթյալներ փակել են փողոցը, ինչը հանգեցրել է ոստիկանների հետ բախումների։ Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի օրը։

 

Փախստականների դժգոհությունն առաջացրել են ապրելու պայմանները և երկարատև թղթաբանական գործընթացները։ Նրանց կարծիքով՝ իրենք չափազանց երկար են սպասում աշխատանքի թույլտվության, փոխանցում է Лента-ն։

 

Փակելով քաղաք մտնող մայրուղիներից մեկը՝ մոտ 300 ներգաղթյալներ, հիմնականում՝ Աֆրիկայից, բացականչել են՝ «Փաստաթղթեր, փաստաթղթեր»։ Նրանցից մեկը բղավել է՝ «Այս տունը լավը չէ»։

 

Ուժայինները ստիպված են եղել ուժով հետ հրել ներգաղթյալներին իրենց համար ստեղծված ճամբարի տարածք։

 

Փախստականների հետ խնդիրներն Իտալիայում, ինչպես նաև ամբողջ Եվրոպայում, քաղաքական հակասություններ են առաջացնում, և որոշ կուսակցություններ պահանջում են այդ հարցերի ծայրահեղ լուծումներ։