ԳՆ խորհուրդները կարկուտից և քամուց վնասված այգիներում անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ

10:08 • 25.08.15

Գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ կարկուտից և ուժեղ քամուց վնասված այգիներում անհրաժեշտ է ձեռնարկել հետևյալ անհապաղ միջոցառումները։

 

• Անհապաղ բարձրացնել վազի հողի վրա ընկած հատվածները, տեղադրել հենակներ, ստեղծել  պայմաններ բնական օդափոխության ապահովման համար

 

• Կտրել ու հեռացնել վազի ուժեղ վնասված մատերը, վերականգնման ոչ ենթակա շվերը և խիստ վնասված ողկույզները

 

• Ողկույզների փտումը կանխելու համար (որը շատ հավանական է) խորհուրդ է տրվում այգիները սրսկել Բոտրանի 1,0 -1,5 կգ/հա նորմայով կամ Տելդորի 1,0  կգ/հա նորմայով:


Արարատի և Արմավիրի մարզերում խաղողի այգիներում նկատվում է մոխրագույն փտում հիվանդության առանձին օջախներ, իսկ որոշ տեղերում`  ողկույզների փտման ավելի հաճախակի հանդիպող դեպքեր:
 

Օջախային վարակի դեպքում բուժումները կարելի է կատարել ձեռքի սրսկիչներով` սրսկելով միայն վարակված վազերը, իսկ մասսայական վարակի դեպքում կատարել համատարած սրսկումներ` օգտագործելով Բոտրան 1,0 - 1,5 կգ/հա կամ` Տելդոր 1,0  կգ/հա:


Իսկ եթե նկատվում են նաև խաղողի ալրացողի հետքեր, ապա ցանկալի է սրսկումը կատարել Զատո կամ Զատո սթար թունաքիմիկատներից որևէ մեկի 0,4 – 0,6 կգ/հա նորմայով: