Մոսկվայում կեղծ փաստաթղթերով ադրբեջանցիներ են ձերբակալվել

11:38 • 25.08.15

Մոսկվայից Նորիլսկ ուղևորվելու ճանապարհին՝ օդանավակայանում, Ադրբեջանի 5 քաղաքացիներ են ձերբակալվել։

 

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, նրանց մոտ կեղծ փաստաթղթեր են հայտնաբերվել։

 

Ռուսաստանի տրանսպորտի նախարարության Սիբիրի մարզային վարչությունից տեղեկացնում են, որ նրանց ներկայացրած փաստաթղթերը ոստիկանության կասկածն են հարուցել։ Դրանք փորձաքննության են ենթարկվել, ինչի ընթացքում էլ պարզվել է, որ դրանք կեղծ են։

 

Հարուցվել է քրեական գործ։ Ադրբեջանցիներին մինչև 80 հազար ռուբլու չափով տուգանք կամ մինչև երկու տարվա ուղղիչ աշխատանքներ կամ 3-6 ամիս կալանք է սպառնում։