Բայդենը ստացել է Օբամայի «օրհնությունը». CNN
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հավանություն է տվել երկրի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հնարավոր մասնակցությանը նախագահական մրցապայքարին, տեղեկացնում է CNN-ը։
«Ջո Բայդենը ստացել է Բարաք Օբամայի օրհնությունը 2016 թվականի ընտրություններում Սպիտակ տան ղեկավարի պաշտոնի համար պայքարելու համար»,- հայտարարել է Դեմոկրատական կուսակցության աղբյուրը:
Նախագահը հասկացնել է տվել, որ չի պատրաստվում խոչընդոտել կամ հակառակը համոզել Բայդենին: Նրա խոսքով՝ Բայդենին փոխնախագահի պաշտոնին առաջադրելու իր 7 տարի առաջվա որոշումն ամենախելամիտն է եղել:
Ավելի վաղ աղբյուրը հաղորդել էր, որ Բայդենը կարող է նախագահական արշավին միանալ հոկտեմբերից։










