Ամերիկյան բանտի տարածքում պոռնոգրաֆիայով և թմրանյութերով անօդաչու են բռնել (տեսանյութ)
Ամերիկյան Մերիլենդ նահանգի բանտերից մեկի աշխատակիցներն անօդաչու սարք են բռնել, որի միջոցով 2 տղամարդ փորձել են կալանավորներին պոռնոգրաֆիա և թմրանյութեր փոխանցել, գրում է Корреспондент-ը։
Հասարակական անվտանգության վարչության ղեկավար Սթիվեն Մոյերը նշել է, որ անօդաչուն բռնելուն օգնել է հատուկ ծառայության լավ աշխատանքը։
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի գիշերը։ Ոստիկանները կանգնեցրել են ավտոմեքենան մայրուղում՝ բանտից ոչ հեռու։ Մեքենայում եղել են տղամարդիկ, ովքեր պատրաստվում էին ատրճանակով, ծխախոտով, պոռնոգրաֆիկ բնույթի տեսասկավառակներով և թմրանյութերով անօդաչուն ուղարկել կալանավորներին։










