Սիրիայի վստահությունը Ռուսաստանի հանդեպ շարունակում է բարձր մակարդակի վրա լինել. Ասադ
Լուսանկարը՝ forumdaily.com-ի
Հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը Սիրիայում ճգնաժամային իրավիճակի ընթացքում ցուցադրել է իր ամուր դիրքորոշումն իշխանություններին աջակցության հարցում, արաբական հանրապետության վստահությունը նրա հանդեպ շարունակում է բարձր մակարդակի վրա լինել, նշել է Սիրիայի նախագահ Բաշար ալ- Ասադը։
«Մեր վստահությունը Ռուսաստանի հանդեպ բարձր է, այս ճգնաժամի ընթացքում նա ապացուցել է, որ ինքն անկեղծ է և թափանցիկ մեր հանդեպ»,- նշել է Ասադը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի կառավարությունը չի խոչընդոտում սիրիացիների միջև երկխոսության կարգավորմանը, և միայն այդկերպ են հնարավոր դրական արդյունքներ երկրի ներսում, փոխանցում է Газета-ն։










