Վրդովված չինուհին, ում թույլ չեն տվել ձեռքի ուղեբեռում կոնյակի շիշ տեղափոխել, խմել է այն օդանավակայանում
Չինուհին, վրդովվելով այն բանից, որ իրեն թույլ չեն տալիս ձեռքի ուղեբեռում կոնյակի շիշ տեղափոխել, խմել է այն Պեկինի օդանավակայանի սրահում, գրում է interfax.ru-ն։
Օդանավակայանի աշխատակիցները նշել են, որ ուղեբեռում արգելվում է 100 մլ-ից ավելի քանակությամբ հեղուկ տեղափոխել:
Դրանից հետո կինը հանել է կոնյակի շիշը և խմել այն բոլորի աչքի առաջ։
Ականատեսները հայտնում են, որ դրանից հետո կինը կորցրել է գիտակցությունը: Ինքնաթիռ նրան, այնուամենայնիվ, թույլ են տվել՝ տեղափոխելով հաշմանդամի սայլակով։
Տեղի ԶԼՄ-ները հայտնել են, որ կինն արթնացել է յոթ ժամ անց և շնորհակալություն հայտնել ոստիկանությանը օգնության համար: Դրանից հետո նրան հանձնել են օդանավակայանում իրեն դիմավորելու եկած հարազատներին։










