Դուբլինի օդանավակայանը վերսկսել է աշխատանքը խոշոր հրդեհից հետո

13:14 • 26.08.15

Լուսանկարը՝ Dublin Fire Brigade-ի


Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինի միջազգային օդանավակայանն այսօր ժամանակավորապես փակվել էր՝ անգարներից մեկում բռնկված հրդեհի պատճառով։ Այդ մասին հաղորդվում է օդանավակայանի պաշտոնական էջում, գրում է Комсомольская правда-ն։

 

«Դուբլինի օդանավակայանում հրդեհ է բռնկվել անգարներից մեկում։ Բոլոր չվերթները ժամանակավորապես դադարեցվել են»,- ասվում է թվիթերյան հաղորդագրությունում։

 

Հրշեջներին հաջողվել է շատ արագ մարել կրակը։ Չվերթները վերականգնվել են։