Ֆրանսիայում գնչուների ճամբարում հնչած կրակոցների հետևանքով 3 մարդ է մահացել, այդ թվում՝ 6 ամսական երեխա

08:42 • 26.08.15

Ֆրանսիայի հյուսիսում կրակոցների հետևանքով առնվազն 3 մարդ մահացել է, 4-ը՝ ստացել վնասվածքներ։ Ոստիկանության աշխատակիցների խոսքերով՝ կրակոցները հնչել են Ռուա համայնքում, չհաստատված տեղեկություններով՝ գնչուների ճամբարի տարածքում, գրում է Корреспондент-ը։

 

Զոհերի թվում կա 6 ամսական երեխա։ Մահացել է նաև ոստիկանության աշխատակից։

 

Երկրի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնովի խոսքով՝ ճամբարի տարածք է մտել զինված տղամարդ, ով անմիջապես կրակել է երեխայի, մի կնոջ և մի տղամարդու ուղղությամբ, ինչպես նաև վիրավորել է մի քանի մարդու, այդ թվում՝ 3-ամյա երեխայի։

 

Ներկայում հանցագործի մասին տեղեկություն չկա։ Նախնական տվյալներով՝ հարձակվողը կարող է լինել վիրավորների թվում։