Հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են Բաթում և Փոթի քաղաքները (լուսանկարներ, տեսանյութ)

08:54 • 26.08.15

Վրաստանում հորդառատ անձրևները լուրջ խնդիրներ են ստեղծել Բաթում և Փոթի քաղաքների բնակիչների համար, որտեղ հեղեղվել են փողոցները՝ սահմանափակելով տրանսպորտի երթևեկությունը, հեղեղվել են բնակելի շենքերի առաջին հարկերը, գրում է Интерфакс-ը։

 

Վրացական ԶԼՄ-ները հայտնում են, որ հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են Բաթում քաղաքի որոշ փողոցներ, սահմանափակվել է տրանսպորտի երթևեկությունը և էլեկտրաէներգիայի մատակարարումը։

 

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ նույն իրավիճակն է Փոթի քաղաքում, որտեղ նույնպես հեղեղվել են կենտրոնական փողոցները և շենքերի առաջին հարկերը։

 

Ինչպես Բաթումում, այնպես էլ Փոթիում այժմ ուժեղ անձրևներ են տեղում։

ტატო ცეცხლაძის ფოტო