Գերմանիայում հրդեհվել է այն շինությունը, որտեղ պետք է փախստականներին տեղավորեին
Լուսանկարը՝ bbc.com-ի
Գերմանիայի ոստիկանությունը հայտնել է, որ Նաուեն քաղաքում, հավանաբար կանխամտածված հրդեհման հետևանքով այրվել է դպրոցի մարզադահլիճը, որը մտադիր էին օգտագործել որպես փախստականների ժամանակավոր կացարան, գրում է euromag.ru-ն։
Հրդեհը սկսվել է գիմնազիայի տարածքում, որը գտնվում է Բեռլինից 15 կմ հեռավորության վրա։ Նախատեսվում էր այստեղ տեղավորել 130 փախստականի։
Ոստիկանության կարծիքով՝ քիչ հավանական է, որ հրդեհը տեղի է ունեցել տեխնիկական անսարքությունների պատճառով։
Օրեր առաջ Վայսախ իմ Տալ քաղաքում նույնպես շինություն է հրդեհվել, որտեղ ենթադրվում էր տեղավորել փախստականներին, և ոստիկանությունը կրկին ստուգում է կանխամտածված հրդեհման վարկածը։










