Հունգարիայում ռեկորդային թվով փախստականներ են գրանցվել

14:21 • 26.08.15

Լուսանկարը` Reuters-ի

 

Հունգարիայի սահմանային ոստիկանությունը հայտնել է, որ երեքշաբթի ներգաղթյալների ռեկորդային թիվ է գրանցվել՝ 2.500 մարդ, ովքեր մուտք են գործել երկիր, փոխանցում է BBC-ն։

 

Ոստիկանների համաձայն, ընդհանուր առմամբ, այս ամիս Հունգարիայի սահմանը հատել է 34.000 մարդ, առավելապես՝ Սիրիայից։

 

Սպասվում է, որ այսօր իշխանությունները կհայտարարեն ոստիկանական նոր ստորաբաժանման ստեղծման մասին, որի օգնությամբ նրանք հույս ունեն զսպել ներգաղթյալների հոսքը։

 

Հունգարիան մտադիր է մինչև ամսվա վերջ ավարտին հասցնել Սերբիայի հետ սահմանին փշալարերով ցանկապատի տեղադրումը։

 

Այժմ փախստականները հատում են սահմանն այն վայրերում, որտեղ դեռևս չկան պատնեշներ կամ երկաթուղիների և գետերի տարածքում։

 

Հունգարիայի կառավարությունն արդեն քննարկել է սահմանները պաշտպանելու համար բանակի օգտագործման հարցը։