Դիեգո Մարադոնան դատի կտա նախկին կնոջը, որին մեղադրում է ավելի քան 8 մլն դոլարի գողության համար
Նախկին ֆուտբոլիստ և Արգենտինայի ազգային հավաքականի մարզիչ Դիեգո Մարադոնան և նրա նախկին կինը՝ Կլաուդիա Վիլյաֆանյեն, չեն կարողացել կարգավորել իրենց վեճը նախադատական կարգով: Այդ մասին հայտնել է Վիլյաֆանյեի փաստաբան Ֆերնանդո Բուրլանդոն, հաղորդում է ТАСС-ը։
Մարադոնան մեղադրում է Վիլյաֆանյեին իր հաշիվներից 80 միլիոն պեսոյի ($8,8 միլիոն) անհետացման համար։
«Քանի որ խաղաղ կարգավորման փորձն անհաջող եղավ, այժմ գործը հավանաբար կհասնի դատարան, որը կանցկացվի ԱՄՆ-ում: Տեսնենք, թե ինչ պահանջներ ունի Մարադոնան և նրանք, ովքեր նրան ներկայացնում են»,- ասել է Բուրլանդոն:
Մարադոնայի մեղադրանքները հիմնվում են աուդիտորական ստուգման արդյունքների վրա, որոնց արդյունքում պարզվել է, որ իր հաշիվներից կորել է 80 միլիոն պեսո: Մասնավոր հետաքննությունը կասկածներն ուղղել է մարզիկի նախկին կնոջ ուղղությամբ, ով իբր մոտ 2 միլիոն դոլար արժողությամբ անշարժ գույք ունի Մայամիում։ Ենթադրաբար նրան են նաև պատկանում ուրուգվայական բանկերում հաշիվներ, որտեղ պահվում է մոտ 3 միլիոն դոլար։










