Հայդենաուում փախստականների կացարան ժամանած Մերկելին սուլոցներով են դիմավորել (տեսանյութ)

16:37 • 26.08.15

Գերմանացի ցուցարարները սուլոցներով են դիմավորել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, ով չորեքշաբթի օրը ժամանել է Հայդենաուում փախստականների ապաստարան, որտեղ մի քանի օր է՝ լարված իրավիճակ է երկիր ներգաղթյալների մեծ հոսքի ֆոնին, գրում է РИА Новости-ն։

 

Մոտ 150 ցուցարար ծայրահեղ կարգախոսներ և վիրավորանքներ է հնչեցրել կանցլերի հասցեին՝ նրան «ժողովրդի դավաճան» անվանելով:

 

Bild գերմանական թերթի տեղեկություններով՝ հավաքվել է մի քանի հարյուր ցուցարար: «Չնայած ոստիկանության մեծ քանակությանը՝ մոտ 300 ցուցարար խոչընդոտել է այցը բացասական գոչյուններով և սուլոցներով»,- պատմել է թերթի թղթակիցը։

 

Անցած շաբաթ Հայդենաու քաղաքում փախստականների ապաստարանը երեք օր շարունակ ցուցարարների և ոստիկանության միջև բախումների հարթակ էր դարձել: Այս տարվա հունվարից ի վեր Գերմանիայում գրանցվել է անօրինական ներգաղթյալների բնակության վայրերի վրա հարձակումների ավելի քան 200 դեպք, վերջին ժամանակներում նման միջադեպերը հաճախակիացել են: