Տաջիկստանում հարսներն այրել են իրենց սկեսրոջը

11:38 • 26.08.15

Լուսանկարը ՝ blogspot.com-ի


Տաջիկստանում դատարանը մեղավոր է ճանաչել 2 երիտասարդ կանանց, որոնք մեղադրվում էին իրենց սկեսրոջ սպանության համար, փոխանցում է rosbalt.ru-ն։

 

Կանայք ամուսնացած են եղել 2 հարազատ եղբայրների հետ և ապրել են նույն տանը նրանց մայրիկի հետ։

 

«Խատլոնի շրջանի դատարանը մեղավոր է ճանաչել Տաջիկստանի քաղաքացիներ 25-ամյա Օյգուլ Պարդաևային և 30-ամյա Սաֆարգուլ Խոջաևային հանցագործության համար և դատապարտել 22 և 21 տարվա ազատազրկման՝ համապատասխանաբար»,- ասվում է դատարանի հաղորդագրությունում։

 

Սպանությունն իրականացվել է ընթացիկ տարվա մայիսին։ Քննության տվյալներով՝ կանայք դաժանորեն ծեծել են իրենց սկեսրոջը, այնուհետև բենզին լցրել վրան և այրել։ Կնոջ մնացորդները նրանք լցրել են գետը։

 

Կանանց ամուսինները ոստիկանություն են դիմել՝ իրենց մայրիկի անհետանալուց հետո, սակայն որոնումներից մի քանի օր անց հայտնաբերվել է կնոջ այրված մարմինը։