Դոնալդ Թրամփը ներգաղթյալների մասին հարցի պատճառով ասուլիսից վռնդել է լրագրողին

10:40 • 26.08.15

ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունից նախագահի հնարավոր թեկնածու Դոնալդ Թրամփն իր մամուլի ասուլիսից վռնդել է իսպանալեզու հեռուստաընկերության լրագրողին, որը փորձել է հարցնել նրա տեսակետը միգրացիայի մասին։



Ինչպես տեղեկացնում է korrespondent.net-ը, Univision հեռուստաընկերությունից Խորխե Ռամոսը Թրամփին հարցրել է ներգաղթի քաղաքականությունը փոխելու նրա ծրագրի մասին, որը ներառում է ներգաղթյալների երեխաների ծնվելուց հետո նրանց ավտոմատ քաղաքացիության շնորհելու արգելք, ինչպես նաև բոլոր ապօրինի ներգաղթյալների արտաքսում:

 

Թրամփը չի պատասխանել հարցին և մի քանի անգամ փորձել է ընդհատել Ռամոսին ու ասել է. «Վերադարձի՛ր Univision»։



Մինչ Թրամփի թիկնապահները Ռամոսին դուրս կբերեին սրահից, վերջինս հայտարարել է, թե չի կարելի արտաքսել 11 մլն մարդու և 3000 կմ երկարությամբ պատ կառուցել Մեքսիկայի հետ սահմանին։

 

Դրանից հետո Ռամոսին դարձյալ դահլիճ են թողել, և վիճաբանությունը նրա և Թրամփի միջև շարունակվել է։