Պենտագոնը հերքել է Թուրքիային ուղղված մեղադրանքը՝ ահաբեկիչներին աջակցելու վերաբերյալ
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, ավելի վաղ McClatchy պարբերականը, հղում անելով անանուն աղբյուրների, հաղորդել էր, որ թուրքական հետախուզությունը կարող էր ահաբեկիչներին օգնել սիրիացի ապստամբների առևանգման հարցում։
«Իրավիճակին ծանոթ ապստամբները հայտարարել են, թե մտածում են, որ Սիրիա մեկնելու իրենց պլանները գաղտնազերծվել են»,-գրել էր պարբերականը:
Հուլիսի վերջին հայտնի էր դարձել, որ «Ջեբհաթ ան-Նուսրան» Սիրիայի հյուսիսում առևանգել է ապստամբների խմբի առաջնորդին, որը պատրաստություն էր անցել Թուրքիայում գտնվող ամերիկյան բազայում: Առևանգվել էին նաև մի քանի ապստամբներ։
Առևանգումը տեղի էր ունեցել Թուրքիայի ամերիկյան բազայում ընդդիմադիր 54 մարտիկների մարզումներից հետո։










