Վիրջինիայում անհայտ անձն ուղիղ եթերում սպանել է նկարահանող խմբի անդամներին (լուսանկարներ, տեսանյութ)

17:28 • 26.08.15

ԱՄՆ Վիրջինիա նահանգի Մոնետա քաղաքում չորեքշաբթի առավոտյան անհայտ անձը սպանել է ուղիղ եթերում աշխատող երկու հեռուստատեսային լրագրողի, ինչից հետո դիմել է փախուստի, հաղորդում է The Daily Mail-ը:

 

Անհայտ անձը սպանել է տեղական WDBJ լրատվամիջոցի նկարահանող խմբի երկու անդամներին, երբ նրանք ուղիղ հեռարձակում են իրականացնելիս եղել։

 

Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան 6:45-ին, երբ 27-ամյա օպերատոր Ադամ Վարդը «Բրիջվոթեր պլազայի» մոտ նկարահանել է 24-ամյա լրագրող Էլիսոն Փարքերի հարցազրույցը մի կնոջ հետ:

 

Հանկարծակի մոտ ութ կրակոց է հնչել, և ճիչեր են լսվել, իսկ տեսախցիկն ընկել է հատակին: Կադրերում այնուհետև երևացել է սև հագուստով մի մարդ՝ հավանաբար ձեռքին ատրճանակով, որն ուղղված է եղել Վարդի ուղղությամբ:

 

Միջադեպի հետևանքով Վարդը և Փարքերը մահացել են: Ոստիկանությունն ավելի վաղ հաղորդել է, որ միջադեպի հետևանքով երեք վիրավոր է եղել։

 

«Ցավով հայտնում եմ, որ Էլիսոնը և Ադամը մահացել են այս առավոտյան»,-եթերում ասել է WDBJ-ի գլխավոր տնօրենը։

 

Տարածքում այժմ մոտ 30-40 ոստիկան որոնողական աշխատանք է իրականացնում: 

A gunman is on the loose after apparently attacking a television crew during a live broadcast early Wednesday morning in Moneta, Virginia. Above, a screen grab of the moment the apparent shooter appears on the camera

The shooting was caught on live TV as cameraman Adam Ward was filming reporter Alison Ward (left) with WDBJ conduct an interview with a woman dressed in white for a segment near Bridgewater Plaza]

Suddenly, about eight shots ring out and there are screams as the women duck down and the camera falls to the floor. Both Parker and Ward have died, their station quickly confirmed