ԻՊ-ի գրոհայինները 5 գյուղ են գրավել Հալեպ նահանգում. իրավապաշտպաններ
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները 5 գյուղ են գրավել Հալեպ նահանգում՝ Սիրիայի հյուսիսում, հայտնում է մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնը։
Իրավապաշտպանների համաձայն՝ հարձակումը սկսվել է վաղ առավոտյան, երբ ԻՊ-ն ականապատ ավտոմեքենա է պայթեցրել Մարեա գյուղի մուտքի մոտ։ Դրանից հետո բախումներ են սկսվել ԻՊ-ի և այլ զինված խմբավորումների միջև, որոնք վերահսկում են գյուղերը։
Հալեպ քաղաքից դեպի հյուսիս շարունակվում է զինված հակամարտությունը մի քանի խմբավորումների, որոնց աջակցում է Անկարան, և ԻՊ-ի գրոհայինների միջև։ Վերջիններս ցանկանում են իրենց վերահսկողության տակ առնել Թուրքիայի հետ սահմանակից տարածքը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Մինչդեռ հենց Հալեպ քաղաքում շարունակվում են մարտերը սիրիական բանակի և իսլամիստների միջև, որոնք հաճախակի են սկսել գնդակոծել քաղաքի բնակելի թաղամասերը։










