Արսեն Ավակովը ֆինանսների նախարարին նկարազարդ պարկուճ է նվիրել

17:50 • 27.08.15

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը օգոստոսի 27-ին ֆինանսական գերատեսչության ղեկավար Նատալիա Յարսեկոյին 120 մմ արկի նկարազարդված պարկուճ է նվիրել, տեղեկացնում է Lenta.ru-ն:

Նվերը եղել է վարկատուների հետ Ուկրաինայի կնքած համաձայնագրի առնչությամբ: Շնորհավորելով նրան՝ ՆԳ նախարարը Յարեսկոյին խորհուրդ է տվել գիրք գրել բանակցությունների մասին:

Ավելի վաղ ֆինանսների նախարարը հայտարարել էր վարկատուների հետ համաձայնության հասնելու մասին, որոնց հետ համաձայնություն է ձեռք բերվել Ուկրաինայի պետպարտքի 20%-ի վերակազմավորման հարցում: