Ավստրիայում բեռնատար է հայտնաբերվել՝ ներգաղթյալների 50 դիերով

15:57 • 27.08.15

Ավստրիայի արևելքում կայանված բեռնատարում հայտնաբերվել է մոտ 50 ներգաղթյալի դի, հաղորդում է gazeta.ru-ն: Բեռնատարը հայտնաբերել է ոստիկանությունը։

 

Նախնական տվյալներով՝ մահացածները շնչահեղձ են եղել։

 

Մահացածները հայտնաբերվել են A4 ճանապարհին՝ Նոյզիդլ և Պարն բնակավայրերի միջև ընկած հատվածում:

 

Միջադեպի այլ հանգամանքներ դեռ հայտնի չեն:

 

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ իրավապահ մարմինները հինգշաբթի օրը կարողացել են ձերբակալել ներգաղթյալների երեք անօրինական փոխադրողի, որոնցից մեկը խոստովանել է, որ 34 փախստական է տեղափոխել։

 

«Մարդիկ, որոնց թվում՝ տասը երեխա, հարցաքննության ժամանակ պատմել են, որ իրենց մտցնում էին ֆուրգոնի մեջ, որտեղ գրեթե հնարավորություն չկար շնչելու: Վարորդն արհամարհում էր բազմաթիվ խնդրանքները և առանց կանգառի անցնում Սերբիայի սահմանից մինչև Ավստրիա»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

EC Frontex սահմանային գործակալության տվյալներով՝ 2015 թվականի սկզբից ի վեր Եվրամիության տարածք է ժամանել 340 հազար ներգաղթյալ։