Երիտասարդ հնդկուհին հրապարակավ ծեծի է ենթարկել տղամարդուն, որ փորձել էր նրան բռնաբարել (տեսանյութ)

20:00 • 27.08.15

Russia Today-ը հայտնում է Հնդկաստանում բռնաբարության հերթական փորձի, սակայն դրա արտասովոր ավարտի մասին:

Հնդկաստանի Լաքնաու քաղաքում երիտասարդ հնդկուհին հետապնդել, բռնել, հրապարակավ ծեծի է ենթարկել իր նկատմամբ սեռական ոտնձգություն թույլ տված տղամարդուն: Դա տևել է այնքան, մինչև տղամարդը ծնկի է բերվել` բառի բուն իմաստով:

Այդ ամենը նաև նկարահանվել է` որպես դաս մյուսներին:

Տղամարդը նաև հանձնվել է ոստիկանների ձեռքը։ Աղջիկը պատմել է, որ Դհիրենդրա անունով այդ տղամարդը փորձել է բռնաբարել իրեն, երբ ինքը հանգստանալիս է եղել իրենց տան տանիքին: Սակայն այս աղջնակը «Կարմիր բրիգադի» անդամ է եղել` մի կազմակերպության, որը հենց նման գործերով էլ զբաղվում է: