Հյուսիսային Կորեան կողմ է Հարավային Կորեայի հետ հարաբերությունների բարելավմանը

13:02 • 27.08.15

Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը կողմ է հանդես գալիս Հարավային Կորեայի հետ հարաբերությունները բարելավելուն։ Այդ մասին այսօր հայտարարել է Կորեայի աշխատավորական կուսակցության կենտկոմի քարտուղար Կիմ Յան Գոնը։

 

Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, նա մասնակցել է ապառազմականացված գոտում օգոստոսի 22-24-ին անցկացված բանակցություններին։ Ամփոփելով դրանք՝ Կիմ Յան Գոնն ասել է. «Կողմերը համատեղ մամուլի հաղորդագրություն են տարածել, որում կողմ են արտահայտվել լարվածության թուլացմանը, զինված հակամարտության կանխմանն ու երկկողմ կապերի ամրապնդմանը»։

 

«ԿԺԴՀ-ն կողմ է, որ այս տարի, երբ նշվում է Կորեայի ազատագրման 70-ամյակը, Հյուսիսի ու Հարավի միջև հարաբերություններում լուրջ փոփոխություններ լինեն, որոնք թույլ կտան բացել ճանապարհը՝ դեպի անկախ հայրենիքի միավորում»,-ասել է կուսակցական գործիչը։