Լիբիայի ափերի մոտ 50 դիերով նավ է հայտնաբերվել
Լիբիայի ափերի մոտ հին փայտե նավում առափնյա անվտանգությունը փախստականների մոտ 50 դի է հայտնաբերել, գրում է Обозреватель-ը։
«Շվեդական Poseidon նավը, որը հսկողություն է իրականացնում Եվրոպական առափնյա պահպանության գործակալության հատուկ առաքելության շրջանակում, նավի հայտնաբերման վայր է ժամանել և ընդունել ավելի քան 400 փախստականների, որոնք ողջ են մնացել»,- նշվում է հաղորդագրությունում։
Քանի որ դիակները գտնվել են շարժիչի հարևանությամբ, փրկարարները ենթադրում են, որ մարդիկ մահացել են արտանետված գազերից թունավորման հետևանքով։










