ԱՄՆ-ում գեղեցկության մրցույթի հաղթողը պատմել է Սիրիա այցի և այնտեղ հայերեն սովորելու մասին
Նյու Յորքում ծնված և «Միսս արաբ ԱՄՆ- 2015» գեղեցկության մրցույթում հաղթած 22-ամյա Ֆաբիոլա ալ-Իբրահիմը պատմել է, թե ինչպես է 2003 թվականին հոր մահից հետո մոր հետ տեղափոխվել Սիրիա, որտեղ շատ արագ արաբերեն ու հայերեն է սովորել, գրում է armenianlife.com-ը:
Գեղեցկուհին պատմել է, որ Սիրիայում սկսել է ընկերություն անել տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ, և շուտով ֆրանսերեն ու հայերեն է սովորել իր ընկերներից և հարևաններից։ 14 տարեկանում նա երաժշտական խումբ է բացել տեղի հայ աղջիկների հետ։
Ֆաբիոլան միացել է Սիրիայում գործող ոչ կառավարական կազմակերպություններին և մասնակցել առողջապահական և շրջակա միջավայրի պահպանության տարբեր նախագծերի՝ հասարակությունում բնապահպանության վերաբերյալ իրազեկությունը բարձրացնելու նպատակով: Նա նաև աշխատել է խոցելի երեխաների հետ՝ նրանց նկարչություն սովորեցնելով, խաղեր խաղալով և զվարճացնելով:
Ավելի ուշ Ֆաբիոլան որոշել է տեղափոխվել Միացյալ Նահանգներ՝ բժշկական կրթություն ստանալու համար, որպեսզի կարողանա բարելավել Սիրիայում բժշկության վիճակը: Նա երազում է երեխաների անվճար հիվանդանոց բացելու մասին։










