Սերբիան չի փակի իր սահմանները փախստականների համար

14:36 • 27.08.15

Սերբիան երբեք չի փակի իր սահմանները ներգաղթյալների համար, սակայն ԵՄ առաջնորդները պետք է օգնեն երկրին ներգաղթյալների հոսքի հետ կապված խնդիրների պլանը մշակելու հարցում։ Այդ մասին Reuters-ին հայտնել է երկրի վարչապետ Ալեքսանդար Վուչիչը։

 

«Մենք երբեք չենք կառուցի ցանկապատներ և կամ պատեր»,- ասել է վարչապետը՝ նշելով, որ խոսքը հուսահատ մարդկանց մասին է, այլև ոչ թե հանցագործների և ահաբեկիչների։

 

Վուչիչի խոսքով՝ այդ մարդիկ ավելի լավ կյանք են որոնում իրենց և իրենց երեխաների համար, նրանց անհրաժեշտ է օգնել, այլ ոչ թե քննադատել կամ պատժել։

 

Վարչապետը նշել է, որ միջոցները, որոնք տրամադրում է ԵՄ-ն, բավական չեն փախստականների ծախսերի համար։