Սիրիայի հարցով ԱՄՆ ներկայացուցիչը կմեկնի Մոսկվա՝ սիրիական ճգնաժամի քաղաքական լուծումը գտնելու

09:26 • 27.08.15

Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Մայքլ Ռատնին Մոսկվա կայցելի՝ քննարկելու սիրիական հակամարտության հնարավոր քաղաքական լուծման հարցը, տեղեկացնում է gazeta.ru-ն։

 

Ինչպես հաղորդել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչներից մեկը, դիվանագետը Մոսկվայում կլինի օգոստոսի 28-ին, ինչից հետո բանակցություններ կանցկացնի Էր-Ռիադում՝ Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

 

Աղբյուրի տվյալներով՝ Ժնևում Ռատնին հանդիպում կունենա Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպան Ստեֆան դե Միստուրայի հետ։