Սիրիայի 3 քաղաքներում երկօրյա հրադադարի մասին համաձայնություն է կայացվել
Սիրիայում հակամարտող կողմերի միջև երկօրյա հրադադարի մասին համաձայնություն է կայացվել, որը կիրականացվի 3 քաղաքներում։ Ինչպես տեղեկացնում korrespondent.net-ը, այդ մասին Reuters գործակալությանը հայտնել է բանակցություններին մոտ կանգնած աղբյուրը։
Համաձայն պայմանավորվածությունների՝ երկօրյա հրադադարն ուժի մեջ կմտնի ժամը 3-ից՝ սիրիական երեք քաղաքներում՝ այդ թվում Լիբանանի սահմանից ոչ հեռու գտնվող Զաբադանիում:
Սիրիայում 2011 թվականի մարտից շարունակվող զինված հակամարտության հետևանքով, ՄԱԿ-ի տվյալներով, հարյուր հազարավոր մարդիկ են զոհվել։
Կառավարական զորքերը կռվում են տարբեր զինյալ խմբերի դեմ, այդ թվում՝ ահաբեկչական:










