Կյանքից հեռացել է Nouvelles d'Armenie-ի գլխավոր խմբագիր Ժակ Թորանյանը

22:07 • 27.08.15

Կյանքից հեռացել է Ֆրանսիայում գործող հայկական Nouvelles d’Armenie հանդեսի գլխավոր խմբագիր Ժակ Թորանյանը:

 

Ժակ Թորանյանը մշտապես հետամուտ է եղել հայության խնդիրներին և եղել է Ֆրանսիայի ամենաազդեցիկ հայկական հանդեսներից մեկի հիմնադիրներից մեկը:

 

Նա նաև Ֆրանսիայի հայ համայնքի նշանավոր գործիչ Արա Թորանյանի հայրն էր:

 

Ժակ Թորանյանի հետ վերջին հրաժեշտը տեղի կունենա սեպտեմբերի 1-ին` ժամը 11:30-ին, Փարիզի սուրբ Հավհաննես Մկրտիչ հայկական եկեղեցում: