Թուրքիան կշարունակի վերապատրաստել սիրիական «չափավոր ընդդիմությանը»

10:00 • 28.08.15

Թուրքիան կշարունակի աջակցել սիրիական ընդդիմադիր խմբավորումներին, որոնք պայքար են մղում երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ:

 

Ինչպես տեղեկացնում է Интерфакс գործակալությունը, այդ մասին հաղորդել է Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչը:
 

«Այդ խմբավորումների մարզումները կշարունակվեն առանց ընդհատումների»,-ասել է նա՝ նշելով, որ այդ գործողությունները համապատասխանում են Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև կնքված համաձայնագրին:

 

Համաձայնագիրը նախատեսում է Սիրիայի «չափավոր ընդդիմության» ներկայացուցիչների ուսուցում։