ԱՄՆ-ն առաջարկել է Ուզբեկստանին միանալ «Իսլամական պետության» դեմ կոալիցիային
ԱՄՆ-ն առաջարկել է Ուզբեկստանին միանալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ կոալիցիային: Այդ մասին լրագրողներին հայտնել է Հարավային և Կենտրոնական Ասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Դենիել Ռոզենբլյումը, գրում է interfax.ru-ն:
Ռոզենբլյումը նշել է, որ իր երկիրն Ուզբեկստանից բացի կոալիցիա մտնել է առաջարկել նաև շատ այլ երկրների: Կոալիցիան ոչ միայն ռազմական բաղադրիչ ունի, այլև ԻՊ-ի ֆինանսավորման դեմ պայքար, սահմաններով տեղաշարժերի մասին տեղեկությունների փոխանակում։
Հայտնի է դարձել նաև, որ ԱՄՆ-ն ավարտել է 328 զրահապատ մեքենաների մատակարարումն Ուզբեկստանի պաշտպանության նախարարությանը։










