Վատիկանը կողմ է Հռոմում Մարտին Լյութերի պատվին հրապարակ անվանակոչելուն
Վատիկանում դեմ չեն Հռոմի իշխանությունների՝ քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկը գերմանացի աստվածաբան, Բողոքականության համահիմնադիր Մարտին Լյութերի պատվին անվանակոչելու պլաններին, գրում է Корреспондент-ը։
«Կաթոլիկները դրական են գնահատում քաղաքապետարանի որոշումը։ Այն համապատասխանում է երկխոսության ձգտմանը, որը սկսվել է էկումենիկ խորհրդի շրջանակում»,- հայտարարել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայության փոխղեկավար Չիրո Բենեդետինին։
2013-ին լյութերականության և Կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչները փաստաթուղթ են ստորագրել, որն արտահայտում է երկու կողմերի՝ երկխոսությանը հակված լինելու պատրաստակամությունը։
Հրապարակը, որը կանվանակոչեն Լյութերի պատվին, ով հեռացվել էր Կաթոլիկ եկեղեցուց նրա հասցեին կտրուկ քննադատության համար, գտնվում է Օփիական բլրի վրա, որտեղից տեսարան է բացվում դեպի Կոլիզեում։










