Անօդաչու սարքը ֆիքսել է քամու տուրբինի վրա արևային լոգանք ընդունող տղամարդու (տեսանյութ, լուսանկարներ)
Անօդաչու սարքով արված տեսանյութը ցույց է տալիս մոտ 60 մետր բարձրությամբ քամու տուրբինի վրա արևային լոգանք ընդունող տղամարդու։ Լսելով անօդաչուի ձայնը՝ տղամարդը նստում է և ձեռքով անում, այնուհետ թոթվում ուսերը, երբ սարքը մոտենում է ավելի մոտիկից նկարելու համար:
Տեսանյութը նկարահանել է Սան Դիեգոյից Քևին Միլերը՝ Ռոդ Այլենդում ամսվա սկզբին անցկացրած իր արձակուրդի ժամանակ։
Հավանաբար, տղամարդն ինժեներ է, ով բարձրացել է քամու տուրբինի ներսում գտնվող աստիճաններով, գրում է լրատվամիջոցը։
49-ամյա Քևինը, ով այդ ընթացքում նայել է սարքի ստացած պատկերին իր էկրանով, պատասխան «ձեռքով» է արել՝ սարքն աջ ու ձախ շարժելով։
Տղամարդը, ով թերևս հիսուն կամ վաթսուն տարեկան է, բոլորովին հանգիստ տեսք ունի՝ չնայած բարձրությանը և անվտանգության սարքերի բացակայությանը:


















