Ինչպես է կնոջ մարմինը ոգեշնչում նկարիչներին (լուսանկարներ)

12:39 • 07.09.15

Կնոջ մարմինը նկարչի համար մի ամբողջ աշխարհ է ու ոգեշնչման անսպառ աղբյուր: Եվ քանի որ կանացի գեղեցկությունը հստակ կանոններ չունի, ուստի այն կտավի վրա տեղափոխելու բոլոր փորձերն էլ յուրովի հետաքրքիր են։



AdMe.Ru կայքն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում է կնոջն ու նրա մարմնին հավերժ «սիրահարված» նկարիչներից մի քանիսի հրաշալի գործերը, որոնք առաջարկում ենք դիտել ստորև.

 

Վիկտոր Բաուեր


Նկարչի սիրած թեմաներն են կինը, ծովն ու գինին, որոնց համադրությունը շատ տպավորիչ է:

Ալեքսեյ Չերնիգին


Նրա պատկերած կանացի կերպարներն առանձնանում են նրբությամբ, հմայքով ու զգացմունքայնությամբ:

Սթիվ Հենքս


Նկարիչը տարիների ընթացքում մշակել է սեփական ոճը, որում կարևոր դեր են խաղում առաջին հայացքից ոչ կարևոր թվացող դետալները:

Վիդան


Նկարիչն իր կտավներում ներդաշնակ համադրություն է ստեղծում զգացմունքային կնոջ ու բնության միջև:

Ռոբերտ Հեֆերան


Նկարչի աշխատանքներն արագ-արագ նայելու դեպքում կկարծեք, թե դրանք որակյալ լուսանկարներ են: Սակայն իրականում Հեֆերանն աշխատում է յուղաներկով։

Ինչպես է կնոջ մարմինը ոգեշնչում նկարիչներին (լուսանկարներ)