92-ամյա ամերիկացին սերենադ է երգել իր մահամերձ կնոջ համար. (տեսանյութ)

22:05 • 22.09.15

Տարեց ամերիկացի Հոուարդ Սերենան սերենադ է կատարել մահվան մահճում գտնվող իր տիկնոջ` 92-ամյա Լորայի համար` դառնալով համացանցի աստղ:

 

ABC News-ը հայտնում է, որ օրեր առաջ տեղի ունեցած այդ արտասովոր քայլը ֆիքսել և տարածել է տարեց զույգի թոռնուհին Նոր Օռլեանի հիվանդանոցներից մեկում: Տեսանյութը մի քանի օրում միլիոնավոր դիտումներ է հավաքել:

 

Հոուարդը  իր տիկնոջ համար կատարել է Ռոզմարի Քլունիի և Հերրի Ջեյմսի «You'll Never Know» երգը:

 

Զույգն ամուսնացած է արդեն 73 տարի: