Pirelli օրացույցի նոր մոդելներն են Յոկո Օնոն, Փաթի Սմիթը և Սերենա Ուիլյամսը
Անվադողեր արտադրող իտալական հանրահայտ Pirelli ընկերության լեգենդար օրացույցի համար սովորաբար լուսանկարվում են աշխարհահռչակ թոփ մոդելները, սակայն 2016-ի օրացույցի մոդելներն են լինելու Ջոն Լենոնի 82-ամյա այրի Յոկո Օնոն, 68-ամյա երաժիշտ Պատի Սմիթը:
Ինչպես ներկայացնում է BBC-ն` օրացույցի հեղինակները որոշել են օրացույցի հերոսուհիներ դարձնել «կանանց, որոնք փոխում են աշխարհը»:
2016-ի օրացույցի մոդելների շարքը համալրել են նաև ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, իրանցի նկարչուհի Շիրին Նեշաթը և ռուս թոփ մոդել Նատալյա Վոդյանովան:
Pirelli օրացույցները թողարկվում են սահմանափակ քանակով 1964-ից ի վեր` 1975-83 թթ. ընդմիջումով:










