«Սոուլի թագուհի» Արետա Ֆրանկլինը Ֆիլադելֆիայում երգել է Հռոմի պապի համար

22:53 • 27.09.15

Ֆիլադելֆիայում Ընտանիքների փառատոնին նվիրված երեկոյի ընթացքում հայտնի սոուլ կատարող Արետա Ֆրանկլինը սերենադ է երգել Հռոմի պապի համար՝ հազարավոր մարդկանց ներկայությամբ:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը` սրբազան քահանայապետը ժպիտով է արձագանքել սոուլի թագուհու «Զարմանահրաշ շնորհ» երգին` ավետարանչական երգչախմբի նվագակցությամբ:

Սակայն պապին, ինչպես նաև Ֆիլադելֆիայում  հավաքված 300 000 հանդիսականին առավել հիացրել էր երգչախմբի պատանի տղայի կատարումը:

Համերգից հետո պապը շփվել է հաշմանդամների հետ և օրհնել նրանց: