Ֆրանսիացի լրագրողներին հաջողվել է նկարել ռուսական զինտեխնիկան սիրիական ավիաբազայում (տեսանյութ)

10:31 • 30.09.15

Եվրոպացի լրագրողներին առաջին անգամ հաջողվել է տեսանկարահանել ռուսական ռազմական տեխնիկան Սիրիայում։

 

Ֆրանսիական TF1 հեռռուստաընկերության թղթակիցներն առաջին անգամ տեսանյութ են նկարել, որում երևում է ռուսական զինտեխնիկան՝ Սիրիայի Լաթաքիա քաղաքի ավիաբազայում։

 

Կադրերում, մասնավորապես, երևում է ռազմական տրանսպորտային Ан-124 ինքնաթիռը՝ ՌԴ օդուժի տարբերանշանով, ինչպես նաև՝ Су-24 ռմբակոծիչները՝ քողարկված հատուկ կտորներով:
Պենտագոնի տվյալներով՝ Ռուսաստանը վերջին օրերին Սիրիա է ուղարկել 24 ռազմական ինքնաթիռ: Այժմ Սիրիայում են գտնվում նաև 15 հատ Ми-17 և Ми-24 ուղղաթիռներ։

 

Կրեմլից ավելի վաղ հայտնել են, որ ռուս զինվորականները չեն մասնակցում Սիրիայում մարտական գործողություններին։