Քեթի Փերիի երկրպագուհին նրան անհարմար վիճակի մեջ է դրել բեմում (տեսանյութ)
Ամերիկացի երգչուհի Քեթեի Փերին անհարմար դրության մեջ է հայտնվել Ռիո դե Ժանեյրոյում, երբ բեմ է հրավիրել իր երկրպագուհուն:
Time-ը հայտնում է, որ դա տեղի է ունեցել Rock in Rio երաժշտական փառատոնի ժամանակ: «Սմայլիկ»-ներով կրծկալով երկրպագուհին բեմ բարձրանալով` սկսել է համբուրել երգչուհու այտերն ու պարանոցը:
Աղբյուրը արձանագրում է, որ, ինչպես երևում է, աղջկա այս համբույրները այնքան էլ դուր չեն եկել Քեթի Փերիին, հակառակ նրա հայտնի երգի, որում ասվում է. «I kissed a girl, and I liked it....»:










