16-րդ դարի իտալական ժայռափոր «հսկան» ամբողջական սենյակներ է թաքցնում ներսում

23:32 • 10.10.15

Boredpanda.com-ը ներկայացրել է Ապենինյան լեռներում քանդակված վիթխարի  խորհրդավոր  կոթողը:


Ժայռափոր քանդակը   1500-ականներին պատկերել է հանրահայտ իտալացի քանդակագործ  Ջամբոլոնյան` այն դարձնելով Իտալիայի խորդուբորդ լեռնալանջերի խորհրդանիշը: Այս կես մարդ, կես-լեռ քանդակը, որն ստացել է Ապենինյան քանդակ անվանումը, վեր է խոյանում  10 մետր բարձրությամբ Տոսկանայում:


Աղբյուրի ներկայացմամբ` ժայռափոր արձանը մի գաղտնիք ունի իր ներսում. հսկա արձանի խորքերում մի քանի սենյակներ են թաքնված, որոնք կյանքի են կոչում քանդակը: Կոթողի ձախ ձեռքից ջուր է հոսում, որը գալիս է  ստորգետնյա աղբյուրից:

 

16-րդ դարի իտալական ժայռափոր «հսկան» ամբողջական սենյակներ է թաքցնում ներսում